25-ամյա ինֆլյուենսեր Նարա Սմիթը, որն ունի ավելի քան 17 միլիոն հետևորդ, խոստովանել է, որ վաղուց երազել է Hermès-ի պաշտամունքային Birkin պայուսակը ունենալու մասին: Չչնայած այն բանին, որ նա կարող է իրեն թույլ տալ նման շքեղություն, նա դեռ պատրաստ չէ հինգանիշ գումար ծախսել դրա վրա:
«Կարո՞ղ եմ ինձ թույլ տալ դա: Անշուշտ: Կգնեի՞ այն: Ոչ», - ասել է Սմիթը Aspire փոդքասթի ժամանակ, որը վարում էր ձեռնարկատեր Էմմա Գրեդը:
Պատճառը պարզ է. բլոգերը կարծում է, որ գումարը կարելի է շատ ավելի իմաստուն կերպով օգտագործել: Թանկարժեք պայուսակի փոխարեն նա նախընտրում է ներդրում կատարել իր չորս երեխաների կրթության, բաժնետոմսերի կամ այլ ներդրումների մեջ: «Չեմ կարծում, որ սա փողի ամենախելացի օգտագործումն է։ Մտածում եմ՝ կարո՞ղ եմ այն ծախսել երեխաներիս կրթության, բաժնետոմսեր գնելու կամ որևէ այլ բանի մեջ ներդրում կատարելու վրա։ Այո՛։ Այնպես որ, հենց այդպես էլ կանեմ։ Բաից մի օր ես Birkin կունենամ», - բացատրել է նա։
Սմիթը, որը հայտնի է իր վիրուսային տեսանյութերով, որոնցում նա զրոյից պատրաստում է հայտնի ուտեստներ, չորս երեխա է մեծացնում իր ամուսնու՝ մոդել Լաքի Բլու Սմիթի հետ։ Սոցիալական ցանցերից բացի, նա մշակում է եկամտի այլ աղբյուրներ, այդ թվում՝ «Homemade» խոհարարական գիրքը, որը ներկայումս մշակման փուլում է։
Այնուամենայնիվ, փողի նկատմամբ նրա զգուշավոր վերաբերմունքը ձևավորվել է նրա հռչակից շատ առաջ։ 14 տարեկանում Նարան սկսել է մոդելային գործունեություն ծավալել և իր առաջին շոուի համար վաստակել է 337 դոլար։ Այդ ժամանակ այս գումարը հսկայական էր թվում. նա հիշում է, թե ինչքան ուրախ էր, որ իր վաստակի մի մասը ծախսում 6 եվրո արժողությամբ Starbucks սուրճի վրա։
Նրա հայրը, որին նա նկարագրում է որպես շատ խնայող մարդ, հատուկ ազդեցություն է ունեցել նրա ֆինանսական սովորությունների վրա։ Դեռևս մանկուց նա բացատրում էր դստերը, թե ինչպես կառավարել իր եկամուտը, նույնիսկ նրա համար ստեղծելով շրջանաձև դիագրամ, որը ցույց էր տալիս, թե իր գումարից որքանը պետք է խնայել և որքանը՝ ծախսել։
«Նա միշտ ասում էր. ներդրում կատարեք, խնայեք և ապրեք ձեր միջոցների սահմաններում։ Սա այն մոտեցումն է, որը ես ընդունել եմ», - ասել է Նարան։
Այս սովորությունը շարունակվում է մինչ օրս։ Օրինակ, բլոգերը կարող է հրաժարվել սննդի առաքումից, եթե դրա արժեքը մոտ 20 դոլար է՝ նախընտրելով ինքը գնալ խանութ։ Այնուամենայնիվ, նա պատրաստ է գումար ծախսել որակյալ մթերքների վրա՝ դրանք համարելով ընտանեկան կյանքի կարևոր մաս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ